Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի հակաահաբեկչական հրամանատարների՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանության, դիմադրության ճակատը ոչնչացրել է ամերիկացի և իսրայելցի սպայի. հայտնում է ParsToday–ը։
Գործողությունն իրականացվել է որպես վրեժ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» բրիգադի հրամանատար, գեներալ-գնդապետ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական զինված ուժերի հրամանատարի տեղակալ Մահդի ալ Մուհանդիսի սպանության։
Դիմադրության ճակատի անվտանգության բարձրաստիճան սպայի զեկույցում ասվում է, որ սպանությունների զոհ են դարձել ամերիկյան «Կարմիր ձիերի» հրամանատար, 55 -ամյա փոխգնդապետ Ջեյմս Ուիլիսը և իսրայելցի գնդապետ Շերոն Ասմանը։
Թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը պնդում են, որ հրամանատարները զոհվել են առանձին վթարների արդյունքում՝ մի քանի օրվա տարբերությամբ: Պենտագոնը հունիսի 27-ին հայտարարել է, որ Ուիլիսը սպանվել է Քաթարի «Ալ Ուդեյդ» բազայում ոչ մարտական միջադեպի ժամանակ՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու:
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ասմանը մահացել է հուլիսի 1-ին «Իսրայելի կենտրոնական ռազմաբազայում ֆիթնես պարապմունքների ժամանակ»:
Այնուամենայնիվ, The Cradle-ը, հերքելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, մեջբերել է անվտանգությունում իր աղբյուրի խոսքերը, որ թե՛ Ուիլիսը և թե՛ Ասմանը սպանվել են Էրբիլում՝ Իրաքի հյուսիսում, Սոլեյմանիի և Մուհանդիսի սպանություններում ներգրավված անձանց դեմ գործողության շրջանակներում:
Այս տարի առնվազն երկու առանձին հարձակում է իրականացվել Իրաքում իսրայելական «Մոսադ» լրտեսական ծառայության թիրախների վրա: