Արցախցի երեխաները՝ Հ. Թումանյանի թանգարանում. Համազգայինի նախաձեռնությունը
Այսօր Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը նախաձեռնել էր այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան՝ Արցախից Երևան հաստատված երեխաների համար:
Թումանյանի ապրած կյանքն ու գործունեությունը իսկական օրինակ է հայ մանուկների ու պատանիների համար:
Հավատանք, որ նմանատիպ ծրագրերը փոքր-ինչ կմեղմեն այս երեխաների հոգեկան խռովքը: