կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 13:15
Մշակույթ

Համազգայինի նոր նախաձեռնությունը` կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Համազգայինի նոր նախաձեռնությունը` կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը հայտարարում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ: Մանրամասները՝ ստորեւ:

Հրավիրում ենք մասնակցելու երիտասարդ սցենարիստներին և ռեժիսորներին ՆՊԱՏԱԿ Խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստը, բացահայտել ոլորտում ստեղծագործող նոր անունների, աջակցել ուսանող և երիտասարդ սցենարիստների և ռեժիսորների դեբյուտային աշխատանքներին։ ԹԵՄԱ-ԽՈՐԱԳԻՐ «Հայրերի հող». Հայրենիք` այսօր, վաղը, նրա մարդիկ: ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Գեղարվեստական և կառուցվածքային ամբողջականություն, նորարարություն, ինքնատիպություն։ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ Կընտրվեն լավագույն 7 սցենարները: Հաղթող ճանաչված յուրաքանչյուր հեղինակի կշնորհվի 350 000 դրամ (80 հազար սցենար, 270000՝ իրականացում)` նկարահանելու սցենարը: ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 28 տարեկան հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։

2. Ընդունվում են միայն չնկարահանված և չհրապարակված աշխատանքներ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։

3. Աշխատանքները ներկայացվում են միաժամանակ էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով:

4. Անհրաժեշտ է միաժամանակ ներկայացնել սցենարը և ռեժիսորական հայտ։ Ռեժիսորական հայտը պետք է պարունակի ֆիլմի աշխատանքային անվանումը, համառոտ բովանդակությունը, գաղափար-կոնցեպտը, բեմադրական իրականացման ծրագիրը, գլխավոր հերոսի/ների նկարագրությունը։ Առավելագույնը 5 էջ ծավալով (sylfaen տառատեսակ, չափս 12, PDF և Word տարբերակներով):

5. Յուրաքանչյուր մասնակից կարող է հանդես գալ միայն մեկ հայտով։

6. Գումարի կեսը տրվում է մրցույթի սցենարական փուլից հետո, մյուս կեսը` նկարահանման ժամկետների հաստատումից հետո։ Հայտերը ներկայացնել՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակ` 0002, Երևան, Մաշտոց 37, բնկ. 14, և ուղարկել հետևյալ էլ- հասցեին` [email protected] , կամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, 0002, Երևան, Ամիրյան 26, էլ- հասցեին՝ [email protected] Սփյուռքահայ մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նաև Համազգայինի Կենտրոնական վարչության գրասենյակ` P.O.Box: 70-1028, M.&H. Arslanian college, Antelias, Lebanon, և ուղարկել հետևյալ Էլ-հասցեին` [email protected]: Աշխատանքին կցվում է նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի անունը, ազգանունը և հայրանունը, աշխատանքի անվանումը, հեղինակի բնակության վայրը, փոստային հասցեն, էլ-հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար, նախկինում նկարահանած աշխատանքի օրինակ։

7. Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:

8. Աշխատանքները ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ։

9. Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ` 2016 թ. ապրիլի 25։

10. Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2016թ. մայիսի երկրորդ կեսին։

11. Ընտրված հեղինակները պարտավոր են 3 ամսում նկարահանել 7-ից 10 րոպե տևողությամբ ֆիլմը և ներկայացնել ժյուրիին:

12. Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը տեխնիկական աջակցություն կցուցաբերի մրցույթի արդյունքում ընտրված հեղինակներին։

13. Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ՝ նկարահանված ֆիլմերը կամփոփվեն մեկ ֆիլմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53-39-49 (+37410) 53-98-52 Մրցույթին մասնակցության վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ընդունվում: