|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիան շարունակում է անհանգստանալ ԱՄՆ-ի գործողություններով, որը զենք է մատակարարում Սիրիայում և Իրաքում գործող քրդական կազմավորումներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին անցյալ շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո։
«Աշխարհի ամենահզոր երկրներից մեկն իր ամբողջ կայսերական հնարավորություններն օգտագործեց Սիրիայում և Իրաքում իր նպատակներին հասնելու համար, Եվրոպայից մեկ-երկու երկրների հետ զենքով բեռնատարներ ուղարկեցին, ո՞ւմ տվեցին: Ահաբեկչական կազմակերպություններին այս երկրներում: Նրանք մեզ լրջորեն անհանգստացնում են այս ահաբեկչական կազմակերպություններով և շարունակում են անհանգստացնել: Մենք երախտապարտ չենք լինի նրանց դրա համար», - շաբաթ օրը Էրդողանի խոսքերը մեջբերել է Yeni Şafak-ը:
Անկարան դեմ է Վաշինգտոնի համագործակցությանը Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) քրդական ստորաբաժանումների հետ, քանի որ դրանք համարում է Թուրքիայում արգելված Քուրդիսատանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղը։ Թեև Միացյալ Նահանգները ճանաչում է այն որպես ահաբեկչական կազմակերպություն, պնդում է, որ հենց քրդերի հետ համատեղ աշխատանքն է թույլ տվել հաջողությամբ պայքարել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: