|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի ուժեղ աճի պատճառով Չեխիայի կառավարությունը խստացնում է համավարակի դեմ պայքարի միջոցառումները: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոման Պրիմուլան, փոխանցում է DW-ն:
Մասնավորապես, Չեխիայում հոկտեմբերի 22-ի առավոտյան լոքդաուն կհայտարարվի, որի շրջանակներում փոքր խանութների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների մեծ մասը ժամանակավորապես պետք է փակվեն այցելուների համար:
Երկրի բնակիչներին կթույլատրվի դուրս գալ տնից միայն աշխատանքի գնալու, բժշկի դիմելու կամ սնունդ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար: Թույլատրվում է նաեւ զբոսանքը բնության գրկում, օրինակ` զբոսայգիներում: Բացի այդ, կառավարության հրամանի համաձայն, ուղեւորությունները թույլատրվում են միայն անհետաձգելի դեպքերում, իսկ սոցիալական շփումների քանակը պետք է «անհրաժեշտ նվազագույնի» հասցնել:
Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 194 հազար դեպք, սակայն վերջին շաբաթների ընթացքում վարակվածների թիվը կտրուկ աճել է: Հոկտեմբերի 21-ին գրանցվել է 11.984 դեպք: Աշխարհի շատ այլ երկրներում SARS-CoV-2-ով վարակվածների թիվը նույնքան արագ աճում է: Որոշ տարածաշրջաններում ԵՄ մի շարք երկրներ պարետային ժամ եւ այլ սահմանափակումներ են հայտարարել: Իռլանդիան նախօրեին դարձավ ԵՄ առաջին երկիրը, որտեղ լոքդաունը գործում է երկրի ամբողջ տարածքում: