|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մտահոգություններ չունի` մեր թիմի խաղի հետ կապված:
«Արազ Օզբիլիսը դեռևս լիովին պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ, այդ իսկ պատճառով նրան չենք հայտավորել: Մեզ պետք է նորմալ խաղ ցուցադրել և արդյունքի հասնել, բոլոր հանդիպումները վճռորոշ են: Կաշխատենք հարձակողական ոճի ֆուտբոլ ցուցադրել: Խաղալու ենք նույն ոգով, ինչով որ ազգայինը: Ֆունկցիոնալ առումով տղաները լիովին պատրաստ են, հոգնածություն չկա: Թեեւ Չեխիան ֆավորիտ է համարվում, և ես էլ համամիտ եմ այդ կարծիքին, դեռ չի նշանակում, որ միշտ ֆավորիտն է հաղթում: Սա ամենակարևոր հանդիպումը չէ, բացի Չեխիայի հետ խաղից, մենք դեռ 4 խաղ էլ ունենք»,- ասել է մարզիչը: