կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 15:28
Աշխարհ

Նորվեգիան հայտարարել է կարանտինի ապարդյունության մասին

Նորվեգիան հայտարարել է կարանտինի ապարդյունության մասին

Նորվեգիան վերլուծել է երկրում կորոնավիրուսից վարակումների տվյալները և պարզել է, որ կարանտինը անօգուտ է եղել։ Նման հայտարարությունը հրապարակվել է The Spectator պարբերականում։

Իշխանությունները ուսումնասիրել են վարակվածների տվյալները։ Պարզվել է, որ մարտի կեսին, երբ իշխանությունները կարանտինային միջոցառումներ էին ձեռնարկել, Նորվեգիան գտնվում էր վարակումների գագաթնակետին, որից հետո արդեն սկսվել էր վարակումների նվազումը։

Հասարակական առողջապահության նորվեգական ինստիտուտի տնօրեն Կամիլ Ստոլտենբերգը նշել էր, որ կարելի էր խուսափել կարանտինից, սահմանները բաց պահել՝ հետևելով որոշ միջոցառումների։

Նորվեգիայում գրանցվել է 8401 դեպք, 235 մարդ մահացել է, 7727-ը ապաքինվել։