կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 10:30
Աշխարհ

Նորվեգիան հայտարարել է իր երկրում կարանտինի անիմաստ լինելու մասին

Նորվեգիան հայտարարել է իր երկրում կարանտինի անիմաստ լինելու մասին

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց երկրում կարանտին հայտարարելն անիմաստ էր. այս մասին գրում է «Լենտա»-ն, նշելով՝ նման եզրակացության իշխանությունները հանգել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են վարակվածների համաճարակաբանական կապերը։ 

Պարզվել է՝ մարտի կեսերին, երբ Նորվեգիայում մտցրել են կարանտինային սահմանափակումներ, երկրում դա համընկել է վարակման դեպքերի պիկի հետ, իսկ հետագայում վարակման դեպքերը ինքնաբերաբար նվազել են։ Նորվեգիայում եզրակացրել են, որ եթե այդ ժամանակ կարանտինային սահմանափակումները չմտցնեին, ավելի վատ չէր լինի, ուղղակի նույն իրավիճակը կլիներ։

Դրա փոխարեն, ըստ մասնագետների, Նորվեգիան կարող էր բաց թողնել սահմանները, սակայն իրականացնել հակահամաճարակային գործողություններ՝ դրանով իսկ նվազեցնելով վիրուսի տարածումը։