|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Սիրիայում ԱՄՆ-ի ագրեսիան կասեցնելու համար: Այս մասին, ըստ SANA գործակալության, ասվում է փետրվարի 27-ին Սիրիայի ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղարկված հաղորդագրության մեջ:
«Նախօրեին ամերիկյան ռազմական ինքնաթիռները կրակ էին արձակել Սիրիայի և Իրաքի սահմանի մոտակայքում գտնվող Դեյր էզ Զոր քաղաքում գտնվող օբյեկտների վրա,- ասվում է փաստաթղթում:- Այս ագրեսիան անհեթեթ պատրվակներով կամ խայտառակ արդարացումներով ԱՄՆ զորքերի կողմից կրկնվող հարձակումների հերթական դրվագն էր»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան կողմի նման գործողությունները հանգեցնում են տարածաշրջանում լարվածության սրման: