| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Արդեն 2 օր է BetConstruct ընկերությունը Երևանում է հավաքել խաղային ինդուստրիայի աշխարհի ավելի քան 40 երկրի մոտ 100 ներկայացուցչի։ BetConstruct Partner Summit-ը համաժողով է, որի առիթը հայկական ընկերության կողմից մշակված նոր բազմաֆունկցիոնալ հարթակն է։
BetConstruct-ի կողմից մշակված Spring BME բիզնեսի կառավարման նոր մոդելն առաջին անգամ ներկայացվեց Ամստերդամում հուլիսին։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ընդամենը մեկ պատուհանից ղեկավարել մի ամբողջ խաղային ընկերություն։ Հարթակն այնքան էր հետաքրքրել խաղային ինդուստրիայի ներկայացուցիչներին, որ կարիք առաջացավ նրա ավելի մանրակրկիտ ու ամբողջական ներկայացման։ Ուստի, BetConstruct-ը սիրով իր միջազգային գործընկերներին հրավիրեց Հայաստան։
Spring BME-ն (Business Management Environment) իրենից ներկայացնում է մի միջավայր, որի օգնությամբ յուրաքանչյուր մարդ, պարզ ասած, կարող է ստեղծել ու ղեկավարել իր խաղային բիզնեսը։ Այն ամբողջացնում է բոլոր այն ծառայությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են խաղային ոլորտում աշխատող ցանկացած ընկերության, սկսած կայքի ստեղծումից ու թարմացումներից, SportsBook և Casino հարթակներից, վերջացրած մարքեթինգային, իրավաբանական և այլ ծառայություններով։
Բացի այդ, 2 օրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև ընկերության կողմից մշակված SpringBuilder և Spring Platform գործիքները։
Այս համակարգը աշխատանքային միանգամայն նոր միջավայր է ստեղծում գործընկերների համար, ինչը հետագա հաջող համագործակցության լուրջ հիմք է։