Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ․ Արայիկ Հարությունյան
Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ. ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը», - գրել է Հարությունյանը՝ տեսանյութ հրապարակելով։