Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախորդ տարվա համեմատ վեց ամսվա կտրվածքով մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 5 տոկոս անկում, նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 7.5 տոկոս անկում, այսինքն՝ միջին ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է, որովհետև մենք այս տարի հունվար-փետրվարին ունեցել ենք տնտեսական աճ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:
«Այսպես շարունակվելու պայմաններում մենք մինչև տարվա վերջ կունենանք և՛ համախառն ներքին արդյունքի, և՛ տնտեսական ակտիվության ցուցանիշի էական կրճատում, ընդհուպ՝ երկնիշ թվով կրճատում: Բացասական արձանագրում ունենք նաև արտահանման մասով, կրճատվել է նաև ներմուծումը, շինարարությունը, և դա այն դեպքում, երբ ծառայությունների, առևտրի, շինարարության ոլորտներում տասնյակ հազարավոր աշխատատեղեր են կրճատվել»,- նշեց տնտեսագետը:
Թադևոս Ավետիսյանը նշում է, որ տնտեսական աճի ցածր ցուցանիշի պատճառը համավարակն է, որն իր հետքն է թողել ամբողջ աշխարհում, սակայն կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային միջոցառումները ևս արդյունավետ չեն գործել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: