կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-03 10:17
Քաղաքական

Մասշտաբները համեմատելի չեն, զենքի տեսակները փոխվել են, վիրավորումներն ավելի ծանր են․ Տարոն Տոնոյան. «Հրապարակ»

Մասշտաբները համեմատելի չեն, զենքի տեսակները փոխվել են, վիրավորումներն ավելի ծանր են․ Տարոն Տոնոյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը պատերազմի հենց առաջին օրերին իր բժիշկների հետ մեկնել է Արցախի Հանրապետություն՝ իրենց ուժերի ներածի չափով օգտակար լինելու։

«Հրապարակին» հաջողվեց զրուցել նրա հետ։ Ի դեպ, նա 1990-ականների ազատամարտին նույնպես մասնակցություն է բերել որպես վիրաբույժ։

-Պարո՛ն Տոնոյան, Դուք 1990-ականներին նույնպես եղել եք ռազմաճակատում, ի՞նչ զուգահեռներ կարող եք տանել այսօրվա և 30 տարի առաջվա իրավիճակների միջև։

-Մասշտասնբերը համեմատելի չեն, զենքի տեսակները փոխվել են, վիրավորումներն ավելի ծանր են։

Եվ մեր Էրեխեքն ավելի, և մեր սպայական կազմն ավելի քաջ են, և խիզախ։ Ոչ թե ավելի քաջ են, քան այն ժամանակ, այդ իմաստով չէ, բայց քաջ են շատ։ Մի խոսքով՝ ամեն ինչ․․․շատ ուժեղ դիմակայում ենք։

-Որպես քաղաքական գործիչ ի՞նչ եք կարծում՝ ռազմական գործողություններին զուգահեռ ի՞նչ պետք է արվի դիվանագիտական, միջազգային, մարդասիրական ճակատներում, օրինակ՝ Կարմիր խաչի և այլ հումանիտար կազմակերպությունների կողմից։

-Ես հիմա այնքան կտրված եմ քաղաքական բաներից։ Կարծում եմ, որ էդ մարդիկ իրենց գործն անում են՝ երևի թե․․․քաղաքական չեմ կարող ասել։ Այս պահին ես իմ գործն եմ անում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։