Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը:
Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել: