կարևոր
4519 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-10 00:00
Աշխարհ Քաղաքական

Իսրայելը գործողությունները համեմատելի է 9/11-ի հետ. Շահան Գանտահարյան

Իսրայելը գործողությունները համեմատելի է 9/11-ի հետ. Շահան Գանտահարյան

Արդեն երրորդ օրն է, որ բախումները շարունակվում են․«ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմը ի՞նչ ազդեցություն կունենա տարածշրջանին վրա․ ի՞նչ է համեմատության ուղերձը»․«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է «Ազդակ» թերթի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Իսրայելյան մամուլը գրանցվող բախումները համեմատեց 9/11-ի հետ։ Կարծում եմ անտեղի չե համեմատականը, նկատի ունենալով իսրայելյան բանակի միֆի քանդումը, անվտանգային համակարգի որոշակի դյուրաբեկության բացայայտումի կամ ընդհանրապես հանկարծակիության գործոնի հարվածի տակ ընկնելու առումներով։

Սակայն 9/11-ը միայն քանդում կամ սպանվածներ չե։ Դրան հետեվել են աշխարհաքաղաքական կամ նույնիսկ աշխարհակարգային փոփոխություններ ՝ ահաբեկչական-հակաահաբեկչական ճամբարային բաժանարարություններով և ազդեցության գոտիների մրցապայքարներով։

Չնայած գործողությունների տարողունակությանն ու աննախադեպայնությանը, կարծում եմ կլինեն զսպիչ գործոններ։ Կլոբալ դիտակետերով ընթանում է Ռիադ- Թեհրան հարաբերությունների բնականոնացում կամ Արևմուտքի կողմից Իրանի ապաշրջափակման միտող քայլեր, ապալարվածության միտումներով։

Լիբանանում ծովային սահմանազատումը Բեյրութի և Թել Ավիւի միջև ,ըստ էության Վաշինգտոն -Թեհրան համաձայնություն էր։ Ամիսներ առաջ , հարավային Լիբանանում պաղեստինյան զինյալ խմբավորումներ հրթիռակոծեցին իսրայելյան հենակետեր․ Հեզբոլլան չներքաշվեց այդ բախումներին։

Թել Ավիւը մի կողմից համարժեք պատասխան տալու խնդիր ունի, մյուս կողմից բանակցելու գերիների փոխանակման օրակարգով։Դրա համար էլ դիմել էր Եգիպտոսին։Կլինեն բանակցային նոր գործընթացներ, գլխավոր խաղացողների ակտիւ ներգրավումներով։

Չեմ կարծում որ աշխարհակարգային նույն քարտեզը կարողանա ձևաւորել Իսրայելը հետ ցնցումնային հանգրվանում։Գործընթացները միանշանակ այդ ուղղությամբ չեն գնում միջին Արեւելյան տարածաշրջանում։