կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 09:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակնհայտ է, որ այսօր բողոքի ակցիաների մասշտաբները շատ ավելի մեծ են․ Իշխան Սաղաթելյան

Արդեն ակնհայտ է, որ այսօր բողոքի ակցիաների մասշտաբները շատ ավելի մեծ են՝ մեր հայրենակիցներն ինքնակազմակերպվելով դուրս են եկել փողոց՝ Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով Ֆրանսիայի հրապարակից անհնազանդ քաղաքացիների խմբի հետ շրջում է մայրաքաղաքի փողոցներով՝ տարբեր հատվածներում փակելով դրանք։

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում․ ուզում ենք փողոց փակենք՝ արդեն բոլորը փակ են։ Բրավո մեր հայրենակիցներին։ Սա ամբողջ Հայաստանում է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․