Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայտարարությունը պետք է ավելի շուտ արվեր և ավելի լավ կլիներ, որ հայտարարությունն ավելի հասցեական լիներ՝ ուղղված Ադրբեջանին, որովհետև պատերազմի սանձազերծողն Ադրբեջանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Վերջինս հավելեց. «Հույս ունեմ՝ հայտարարությանը կհետևեն գործնական քայլեր»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այս հայտարարությունն էլ է անհասցե, չի ստացվում, որ հերթական անատամ հայտարարությունն է, Սաղաթելյանն ասաց. «Կարծում եմ՝ այս անգամ այդքան էլ անատամ չէ, շատ հստակ դիրքորոշում է՝ պետք է ռազմական գործողությունները դադարեցնել և առանց նախապայմանների բանակցել»:
Իսկ թե ով պետք է քայլ անի, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ միանշանակ Ադրբեջանը: «Այս պատերազմը սանձազերծող կողմը Ադրբեջանն է, հասցեատերն Ադրբեջանն է: Ադրբեջանն է սկսել, նա էլ պետք է ռազմական գործողությունները դադարեցնի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, թե՛ ռուսական կողմի հայտարարությանը, որ պատերազմին ներգրավված են սիրիացի իսլամիստները, Սաղաթելյանն ասաց. «Իրականում սա շատ կարևոր տեղեկություն է, և լավ է, որ միջազգային հանրությունը արձագանքում է այս իրավիճակին: Նաև արդեն շատ հստակ է Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին, նույնիսկ պատերազմը ղեկավարվում է Թուրքիայի կողմից, Թուրքիան ունի իր անմիջական և ամբողջական մասնակցությունը:
Նյութնամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: