Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռաբլուրում տղամարդը մի փունջ դեղին վարդերով մոտենում է որդու շիրիմին, խոնարհվում ու լուռ խոսում շիրմաքարի հետ: Նոյեմբերի 9-ն է: Մոտենում ենք, զրույցը դժվար է ստացվում, որովհետեւ կողքին, առջեւում եւ հետնամասում շիրիմների մոտ արտասվող հարազատներ են: Հուսահատություն է: «Ի՞նչ զգացողություն ես պետք է ունենամ այսօր, միայն վատ: Հերոս տղա է՝ պալկովնիկ, ընկերն էլ այնտեղ: Ոչ մի հեռանկար, ոչ մի բան չենք տեսնում: Մեր տները թողել ենք Ղարաբաղում, եկել ենք այստեղ բոմժի նման: 200 հազար տղերքս տներին վարձ են տալիս, 3 տղա ունեմ, երեքն էլ այդպես ու ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում: Անտարբերություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս, գնդապետ Սերգեյ Միրզոյանի հայրը՝ Ալեքսեյ Միրզոյանը:
Նա այլեւս ոչ մի բանի հետ հույս չի կապում. «Ոչ Ամերիկան է գալու մեզ այստեղ պահի, ոչ ռուսը, ոչ մեկը: Սաղ սուտ են, մեր հույսը միայն մեր վրա պիտի դնենք, մեր պետության: Պետությունն էլ ո՞ւր է՝ չկա»: Հարցին՝ եթե մեր հույսը մենք ենք, հանրությունը ինչո՞ւ ոտքի չի կանգնում պատերազմից հետո, իշխանափոխություն ինչո՞ւ չի լինում, դուք ունե՞ք բացատրություն՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարա բացատրեմ, որովհետեւ մեր ժողովուրդը, երբ ինչ-որ մի բանի հավատում է, չի նկատում, որ էդ մի բանը չկա էլ: Իշխանափոխությունը պիտի լինի, բա ի՞նչ պիտի լինի»:
Ալիեւը Շուշիում էլի սպառնում ու հոխորտում է, իսկ մեր իշխանությունները խոսում ու խոսում են խաղաղության պայմանագրի մասին: Ալեքսեյ Միրզոյանն ասաց՝ բա ի՞նչ պիտի անի Ալիեւը, Թուրքիայի հետ 3 մլն-անոց պետության դեմ է. «Ադրբեջանը պոզերը տնկած ամեն ինչ էլ կարա ասի: Պարսկաստանն է, այն էլ նետրալ կանգնած է: Ի՞նչ անես: Ուժ չունես, զենք չունես, որ դիմադրես: 30 տարի է՝ մի հատ նոր բան չեն բերել, ինչո՞վ դիմադրեն, զինվորն այնտեղ կանգնած ի՞նչ անի, ավտոմատով ինչի՞ դեմ կռվի»:
Հարցին՝ իշխանափոխությունից հետո հույս ունե՞ք, որ իրավիճակ կփոխվի՝ նա պատասխանեց. «Ոչ մի բանի չեմ հավատում: Փաշինյանը հլը թող գնա, տեսնենք ով է գալիս եւ ինչ է անում: Ի՞նչ իմանանք ով է գալու, կարող է ավելի բեթարն է գալու Փաշինյանից»: Ըստ նրա, ամեն դեպքում ավելի լավ կլիներ երկրորդ նախագահ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց»:
Աղբյուրը՝ Aravot.am