|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԼՂՀ հիմնախնդրի շուրջ այսօր հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները:
«Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա լուծում գտնելու փոխարեն շարունակում են ձգտել միակողմանի ելքի»,- ասված է Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Հոլանդի համատեղ հայտարարության մեջ։
«Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Նաեւ ասվում է, որ որևէ դրույթի նախապատվություն տալու` ցանկացած փորձի պարագայում հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը բացառվում է։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի և սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։