|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Գերմանիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան երդմնակալությունից հետո հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ճանաչել, հայտնում է TUT.by պորտալը:
«Ինչպիսի ֆարս: Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն: Բելառուսի նախկին նախագահը պակաս նախկին չի դառնում»,- հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:
Նա նշել է, որ Լուկաշենկոյի ոչ լեգիտիմությունը փաստ է` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել է, որ Բելառուսի ղեկավարը հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին, եւ կոչ է արել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել հանրապետությունում:
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը Շտեֆեն Զայբերտը նույնպես հայտարարել է, որ Բեռլինը Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում չի ճանաչի նույնիսկ նրա երդմնակալությունից հետո:
Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում: