Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հոկտեմբերի 11-ին մեկնարկեց երգիչ, երգահան Վահան Արծրունու բեմական գործունեության 30 և ծննդյան 50-րդ հոբելյաններին նվիրված համերգաշարը: Կայացած չորս տարաժանր համերգները կեզրափակվեն դեկտեմբերի 25-ին կայանալիք հոբելյանական շարքի վերջին գալա համերգով՝ սիմֆո-ռոք ժանրում:
Բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար ու խմբավար` Կարինե Եզեկականյան), մենակատարներ Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող` ՀՀ վասնակավոր արտիստ), Հասմիկ Բաղդասարյանը (երգուհի), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային գործիքներ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ) և իհարկե Վահան Արծրունին:
Երեկոյի առաջին բաժնում կկատարվեն ստեղծագործություններ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա և Մաշտոցյան շարականի մեկնություններ, իսկ երկրորդ մասում՝ գործիքային ստեղծագործություններ, երգեր՝ Վահան Արծրունու և Ռազմիկ Դավոյանի խոսքերով: