|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայի Գերագույն ռադան օրինագիծ է ընդունել, որն արգելում է երկրում V և Z սիմվոլների օգտագործումը, իսկ Ռուսաստանը ճանաչվում է որպես «ահաբեկչական երկիր»։ Այս մասին ասված է ուրբաթ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ժողովրդական պատգամավորներն ընդունել են թիվ 7214 օրինագիծը, որն ապահովում է Ուկրաինայի պաշտպանությունը տեղեկատվական տարածքում, արգելում է ռուսական խորհրդանիշերի օգտագործումը և ճանաչում Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ «Z, V տառերը ճանաչվում են որպես Ռուսաստան ռազմական ներխուժման խորհրդանիշեր»։
«Ռուսաստանը ճանաչվում է որպես ահաբեկչական պետություն, որի քաղաքական ռեժիմի նպատակներից են ուկրաինացի ժողովրդի պետական ցեղասպանությունը, ֆիզիկական ոչնչացումը, ուկրաինացի քաղաքացիների ջարդերը, խաղաղ բնակչության դեմ միջազգային հանցագործությունների կատարումը, պատերազմի արգելված մեթոդների կիրառումը, քաղաքացիական օբյեկտների և կրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացումը, Ուկրաինայի առանձին շրջաններում արհեստական հումանիտար աղետների ստեղծումը»,- ասվում է օրինագծում։