կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 14:11
Քաղաքական

«Երկիր ծիրանի»-ն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Երկիր ծիրանի»-ն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Տիգրան Մուկուչյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ

Արմեն Գաբրիելյանից

Դիմում-Բողոք

2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին

2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների անցկացման  ընթացքում «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն  (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում  եւ գողություն, մարդկանց կաշառելու եւ նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը եւ հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով եւ ներկայացված ԿԸՀ:

Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երեւան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երեւում եւ տեսախցիկների աշխատանքը խափանված է:

Տեղյակ եք նաեւ մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել եւ տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր:

Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել եւ անվավերության հետեւանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն ավավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու եւ ավելի նշանները ակհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել եւ բերվել է ընտրատեղամաս եւ կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել եւ անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը:

Երեւանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի եւ հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե եւ շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ):

Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության եւ իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու եւ իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների եւ ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ  բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն:

Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից եւ կազմակերպել են ուղղորդված քվեարկություն:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ այդպիսիք հնարավոր չէ շտկել:

Դիմում-Բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Երկիր Ծիրանի» կուսակցության  լիազոր ներկայացուցիչ`  Արմեն Գաբրիելյան

16.05.2017թ.