|
Փոխարժեքներ
22 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանը հայտարարել ագրեսոր երկիր: «Ես շատ լավ հասկանում եմ, որ Ուկրաինան այժմ պայքարում է ոչ միայն ազատության ու անկախության համար, այլեւ կարեւորագույն սկզբունքների համար, որոնք ժամանակակից Եվրոպայի կարեւորագույն մասն են»,- ասել է լիտվացի պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետել միջազգային կարգուկանոնին:
Նշենք, որ հունվարին Ուկրաինայի Ռադան հավանության էր արժանացրել Ռուսաստանը ագրեսոր երկիր ճանաչելու հայտարարությունը: Ուկրաինացի պատգամավորները միջազգային հանրությանն ու այլ երկրների խորհրդարաններին կոչ էին արել նմանատիպ հայտարարություններ ընդունել եւ մեծացնել նրա նկատմամբ ճնշումը: