|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ամերիկյան վերլուծական և խորհրդատվական «Գելլափ» կազմակերպությունը հրապարակել է 2019թ. զգացմունքների վերաբերյալ գլոբալ զեկույցը, որում Հայաստանին նշել է որպես ամենազայրացկոտ բնակչություն ունեցող երկիր: Հարցմանը 140 երկրից մասնակցել է 151.000 մարդ: Հայաստանին հաջորդում են Իրաքը, Իրանը, Պաղեստինը, Մարոկկոն և Թուրքիան:
«Գելլափ»-ը կազմել է նաև ամենասթրեսային և ամենաանհանգիստ երկրների ցուցակը: Այսպես` Հունաստանը գլխավորում է ամենասթրեսային երկրների ցուցակը, Իրանը գտնվում է 5-րդ, ԱՄՆ-ը` 7-րդ, Թուրքիան` 11-րդ հորիզոնականում: Իսկ ամենաանհանգիստ երկրների ցուցակը գլխավորում է Մոզամբիկը: