|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լյուբլինսկի շրջանային դատարանը ադրբեջանցիներին դատապարտել է 2 տարի 8 ամիս ազատազրկման քրեակատարողական գաղութում: Գործով անցնող եւս երկու մեղադրյալ ստացել է 2 տարի 8 ամիս պայմանական ազատազրկում։
Հիշեցնենք, որ հարձակումները տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսին՝ Տավուշում իրավիճակի սրման ֆոնին։ Բժշկական դիմակներով մի քանի հոգի հարձակվել էին հայկական համարանիշերով մեքենաներով մարդկանց վրա: Ինչպես հետագայում պարզվել էր, բոլոր հակահայկական գործողությունները կազմակերպվել և վերահսկվել էին անմիջականորեն Ադրբեջանի ղեկավարության կողմից։