կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 14:49
Տարածաշրջան

Սիրիական բանակը 8 տարվա մեջ առաջին անգամ վերականգնել է Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա վերահսկողությունը

Սիրիական բանակը 8 տարվա մեջ առաջին անգամ վերականգնել է Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա վերահսկողությունը

Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոս-Հալեպ Մ-5 միջազգային ավտոմայրուղու վրա  վերահսկողությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրի:

«Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա վերահսկողությունը 8 տարվա մեջ առաջին անգամ», - հայտնում է աղբյուրը:

Նշվում է, որ վերահսկողությունը վերականգնվել է ռազմական օպերացիայից հետո, որի շրջանակներում ազատագրվել էր Մաարետ-Նուուման քաղաքը:

Իսկ շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել Սարաքիբ քաղաքը (ռազմական գործողության ժամանակ հերոսի մահով ընկավ հայ զինծառայող 32-ամյա Ժան Գաթանճյանը), որը գտնվում էր Մ-4 և Մ-5 ավտոմայրուղիների խաչմերուկում:

Արևելքից և հարավիս առաջ եկած սիրիական բանակի այդպիսով հաջողվեց վերահսկել Մ-5 մայրուղին:

Նշենք, որ սիրիական Իդլիբում լարվածությունը շարունակվում է: Երեկ սիրիական բանակի հրետանու կրակի տակ էին հայտնվել Սիրիայի հյուսիս շտապող թուրքական զինուժը, որի հետևանքով թուրքերն ունեցան 5 զոհ և 5 վիրավոր: Իսկ Անակարայում դեռ ընթանում են Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունները: