|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանում 20 բժիշկներ են պարգևատրվել Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը:
Պարգևատրման արժանացած մասնագետների ցանկում ընդգրկվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Հասրաթյանը, որն արժանացել է Պրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը: