Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, այս տարի 10-ակյակն է, Հայաստանում ԵԱՏՄ-ի ղեկավարների նիստ տեղի ունենալո՞ւ է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին նախ հարց ուղղեց փոխնախարար Հակոբ Վարդանյանին, սակայն ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հայտնեց, որ հարցի քաղաքական կողմին ինքը կպատասխանի։ Խամոյանն իհարկե հիշեցրեց, որ փոխնախարարը պետական պաշտոն զբաղեցնող անձնավորություններ են։
«Վլադիմիր Պուտինը ՀՀ գալո՞ւ է , թե՞ չի «համարձակվելու» գալ, որովհետև ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը։ Այդ հարցը քննարկվե՞լ է Ձեր ռուս գործընկերների հետ, թե՞ ոչ։ Որովհետև Պեսկովն այդ հարցը թողնում է օդում կախված։ Ավելի պատկերավոր էլ չգիտեմ՝ հարցս ոնց ձևակերպես» ,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում