|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարտի 14-ին՝ կյանքի 77-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը:
Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին` ժամը 18:30-20:30-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդի/: Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին` ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում: