|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դատավոր Արամայիս Ասատրյանկ մեկ ամսով կալանավորել է բոլոր ռազմական գործողությունների մասնակից Էրիկին՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։
Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։
«Ճանաչե՛նք՝ դատավոր Արամայիս Ասատրյան։ Երեկ կալանավորեց Շուշիից Էրիկին, ով մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին, Հայաստան էր եկել երեխայի բժշկական հետազոտության համար և ճանապարհների փակվելու պատճառով չէր կարողացել վերադառնալ Արցախ։ Ընտանիքի միակ աշխատողն է, ունի անչափահաս երեխաներ, ապրում է վարձակալական հիմունքներով։ Կալանավորման պահին լուր չուներ Արցախում գտնվող զինծառայող հորից։ Կալանավորվել է «ոստիկանի» ցուցմունքի հիման վրա՝ մեկ ամիս ժամկետով»,- գրել է իրավապաշտպանը՝ կից հրապարակելով դատավորի լուսանկարը։