|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային՝ Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով. գրում է BBC News-ը:
Նշենք՝ այս հոդվածը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում:
Կոլեսնիկովան ձերբակալվել էր սեպտեմբերի 8-ին: Դեպքից մեկ օր առաջ լուրեր էին շրջանառվում, թե նրան առևանգել են Մինսկի կենտրոնում և ստիպել մեկնել Ուկրաինա: Այդ ժամանակ էլ Կոլեսնիկովան հենց սահմանին պատռել էր անձնագիրը և մնացել երկրում: