|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային ձերբակալել են Բելառուս-Ուկրաինա սահմանին. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մյուս երկու ընդդիմադիր գործիչներին՝ Անտոն Ռոդնենկովին եւ Իվան Կրավցովին, հաջողվել է լքել երկիրը: Նրանք արդեն Ուկրաինայում են:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ էին շրջանառվում, որ Մինսկի կենտրոնում առեւանգել են Համակարգող խորհրդի անդամներին: Այդ տեղեկություններից հետո Եվրամիությունը, առանձին՝ նաեւ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան պահանջել էին Բելառուսի իշխանություններից՝ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: