Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ առաջնային խնդիր դարձնել Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության՝ անհայտ կորած անդամ Մարիա Կոլեսնիկովայի հայտնաբերումը: Նախարարն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես լրջորեն մտահոգված եմ Բելառուսում Մարիա Կոլեսնիկովայի բարեկեցությամբ: Լուկաշենկոյի ռեժիմը պետք է նրա բարեհաջող վերադարձն իր գերխնդիրը դարձնի: Ռեժիմը պետք է դադարեցնի բողոքողների դեմ բռնությունները, ազատ արձակի քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսի ընդդիմության հետ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարել էր Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի, ինչպես նաև Անտոն Ռոդենկովի անհետացման մասին, իսկ ավելի ուշ տեղի ոստիկանությունն ընդունել էր Կոլեսնիկովայի անհետացման մասին հայտարարությունը: