|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը ձերբակալվել է Բելառուսի Միասնական քաղաքացիական կուսակցության առաջնորդ Անատոլի Լեբեդկոն: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է «Պրավոյե դելո» կուսակցության նախկին ղեկավար Լեոնիդ Գոզմանը. «Նա հենց ինքն ինձ զանգահարեց եւ ասաց, որ օդանավակայանի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է իրեն` առանց որեւէ պատճառաբանության: Մանրամասներ իմանալ չի հաջողվում: Լեբեդկոն չի պատասխանում զանգերին»:
Այս տեղեկության վերաբերյալ դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չկա: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր Լեբեդկոն հանդիպում ունենալ արտերկրում, եթե անձնագիր չուներ:
Նշենք, որ դեկտեմբերին նա մի շարք ընդդիմադիրների հետ նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ընդվզման ակցիաների ժամանակ ձերբակալվել էր, նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, որը կարճվել էր օգոստոսի վերջին: