Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող եւ իրավաբան Մարիա Գաբրիելյանը հալեպահայության կողմից առաջադրվել է Սիրիայի խորհրդարանական ընտրություններում՝ համայնքային միասնական թեկնածու։ «Փաստինֆո»-ն Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներից պարզեց, որ Մարիա Գաբրիելյանին սատարելու համար կոչով հանդես են եկել Հալեպի Հայ առաքելական, կաթոլիպե եւ ավետարանչական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները։
Սիրիայի Արաբական Հանրապետության 250 պատգամավորի տեղ ունեցող խորհրդարանի՝ Ժողովորդական ժողովի հերթական ընտրությունները կայանալու են հուլիսի 15-ին։ Լիազորություններն ավարտող խորհրդարանում սիրիահայությունը ներկայացված էր երկու պատգամավորով՝ Ժիրայր Ռեիսյան եւ Լյուսի Բալյան, ովքեր այս անգամ չեն առաջադրվել ։
Առաջիկա ժամերին հրապարկվելու են երկրի առաջատար մի քանի կուսակցությունների համամասնական ցուցակները եւ չի բացառվում, որ ևս երկու հայ թեկնածուների անուններ հայտնվեն դրանցում։
Մարիա Գաբրիելյանը հալեպահայության ակտիվ ազգային, հասարակակական գործիչներից է։ Ավարտել է Հալեպի եւ Դամասկոսի համալսարանների իրավաբանության եւ լրագրության ֆակուլտետները։
Երկար տարիներ եղել է Երկիր Մեդիա եւ Հանրային հեռուստաընկերությունների թղթակից Սիրիայում, լուսաբանել պատերազմի ողջ ընթացքում Հալեպի հայության առօրյան։