Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կդադարի ղեկավարել Բարբադոս կղզին. 2021 թվականին այն պաշտոնապես հանրապետություն կդառնա։ Այս մասին հայտարարել է Բարբադոսի գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնը տեղական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը. գրում է Barbados Today-ը։
Այս առնչությամբ Մեյսոնը, մասնավորապես, նշել է. «Եկել է ժամանակն ամբողջությամբ հետևում թողնելու մեր գաղութային անցյալը։ Բարբադոսի բնակիչներին պետության սեփական ղեկավար է պետք։ Բարբադոսը կկատարի լիակատար ինքնիշխանության տանող հաջորդ տրամաբանական քայլն ու հանրապետություն կդառնա մեր անկախության 55-րդ տարեդարձին»:
Հիշեցնենք՝ այս Կարիբյան երկիրն անկախություն է ստացել 1966 թվականին։ Այն պետություն է Համագործակցության կազմում, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը։