|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՉԺՀ-ից արտագաղթելու ցանկություն ունեցող Հոնկոնգի բոլոր բնակիչները կկարողանան մասնակցել Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն, իսկ հետագայում նաև Թագավորության քաղաքացիություն ստանալու ծրագրին՝ 2021թ.-ի հունվարից. այս մասին հայտնում է Associated Press-ը՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը հղումով:
Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորությունը իր խոսքի տերն է. մենք երես չենք թեքում Հոնկոնգի բնակիչներից և մենք չենք խուսափում մեր պատմական պատասխանատվությունից»։
Իշխանությունների որոշմամբ, բրիտանական անդրծովյան տարածքների բնակչի անձնագիր ունեցող Հոնկոնգի բոլոր բնակիչները, ինչպես նաև նրանց հարազատները, Մեծ Բրիտանիայում առանց վիզայի վեց ամիս մնալու հնարավորություն կստանան: Եթե նրանք աշխատանք գտնեն, ապա կկարողանան 5 տարի բնակվել երկրում, որից հետո նրանք արդեն կարող են դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար:
Գործակալության տվյալներով՝ նրանք մուտք կունենան բրիտանական աշխատաշուկա՝ առանց աշխատավարձի սահմանաչափի։
Հիշեցնենք՝ Լոնդոնը նման միջոցներ է ձեռնարկել ի պատասխան Պեկինի կողմից ընդունված Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքի, որը խախտում է տարածաշրջանի ինքնավարության վերաբերյալ բրիտանա-չինական պայմանավորվածությունները: