կարևոր
1876 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-16 11:49
Հասարակություն

Եթե Մկոն հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ. Ջուլֆալակյան

Եթե Մկոն հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ. Ջուլֆալակյան

Հայտնի ըմբշամարտիկ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին անդամ Արսեն Ջուլֆալակյանը, արձագանքելով դերասան ՄԿրտիչ Արզումանյանի հասցեին հնչած քննադատություններին, գրում է.

«Մկոյին վաղուց եմ ճանաչում և շատ գնահատում եմ նրա գործունեությունը:

Վերջին անգամ հանդիպել ենք հենց ՀանդԱրտում՝ «Ցանկապատը» ներկայացումը դիտելիս: Հրաշալի ներկայացում, հիասքանչ դերասանական խաղ:

Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:

Մոտեցել և շնորհակալություն եմ հայտնել արած կարևոր գործի համար՝ համարելով, որ այդ կերպ նա և նրա գործընկերները պայքարում են քպ կոչվող ուռուցքի դեմ (գլխավոր դերասաններից մեկը հաստատել է դա՝ «սյունյաց» բառապաշարով…):

Վստահեցնում եմ, հանդիսատեսի մեծ մասը այդ ներկայացման մեջ տեսնում և տեսնելու է դավաճան այս իշխանությանը:

Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը, ինչը որ շատ տեղին խորհուրդ տվեց հայտնի հանցագործը (հաստատ, ինքը ևս իրեն է տեսել ներկայացման մեջ):

Ոչ պաշտպանում եմ Մկոյի արարքը, ոչ էլ քննադատում: Ուղղակի,եթե հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ...

Մեծ թվով ընկերներ, մոտիկներ և ծանոթներ են վերացել վերջին տարիներին, որի պատճառով շատ բարդացել է այս միջավայրում ապրել. միևնույն է, անչափ ցավոտ է ամեն անգամ ևս մեկին կորցնել և բացահայտել, որ նորից սխալվել ես որևէ անձի հարցում:

Հուսամ Մկոն առիթը կօգտագործի և կարտահայտի իր իրական դիրքորոշումը:

Հեշտ չէ մտավորական լինել»։