|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել «Բերձորի միջանցք»-ով:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է:
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և այստեղ էլ կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:
Խաղաղապահնեն այս պահին վերահսկում են նաև «Բերձորի միջանցք»-ով երթևեկող քաղաքացիների անվտանգությունը: Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով: