|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այս տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում կազմակերպվել էր յուրահատուկ խաղ. գիշերվա ընթացքում յուրաքանչյուրը, ով մուտք էր գործում թանգարան, գրանցվում էր` իր մոտ ունենալով կտրոն, որը օրվա վերջում գցում էր վերջին այցելության վայրում տեղադրված արկղը: Շատ թանգարաններ այցելողներին խոստացել էին անակնկալներ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը տեղեկացրեց, որ ակցիային այս տարի մասնակցել է մոտ 60 թանգարան, մրցանակ է ստացել 100 այցելու:
Մասնագիտությամբ ֆիզիկոս Նաիրա Աթոյանը Թանգարանային գիշերվա ընթացքում հասցրել է այցելել է 18 թանգարան: «Հայկական մշակույթով հետաքրքված եմ դեռ մանկուց: Մասնագիտությունս չի խանգարում, որպեսզի հետաքրքրվեմ մշակույթով: Կարծում եմ` եթե ցանկանում ես զարգացած լինել, պետք է հետաքրքրվես ամեն ինչով»,- ասաց նա yerkir.am-ի հետ զրույցում: