|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, քանի որ Կիպրոսը դա թույլ չի տալիս` արգելափակելով այդ որոշումը. հայտնում է gazeta.ru-ն՝ Frankfurter Allgemeine թերթին հղումով: Նիկոսիան պահանջում է նույնանման միջոցներ կիրառել նաև Թուրքիայի դեմ՝ Արևելյան Միջերկրականում գազ արդյունահանելու՝ Անկարայի ծրագրերի պատճառով:
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ պատժամիջոցների շուրջ համաձայնություն չի հաջողվում ձեռք բերել մինչև ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Այնուամենայնիվ, օգոստոսի 14-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն աջակցել էին դրանց կիրառմանը: Այնուհետև դիվանագետներին հաջողվել էր կազմել այն քաղաքացիների ցուցակը, որոնց կարգելվի մուտք գործել ԵՄ, և հաշիվները կսառեցվեն: Հստակեցվում է, որ ցուցակում ներառվել է շուրջ 40 մարդ: