|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ իշխանությունները մտադիր են հաջորդ շաբաթ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ կապված Թեհրանին վերագրվող բռնաճնշումների հետ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ըստ նրա՝ 2019-ին,՝ Իրանի մի շարք քաղաքներում ցույցերից հետո, երկրի իշխանությունները «գրաքննության ու ահաբեկման միջոցով» փորձել են թաքցնել իրենց դաժան բռնաճնշումների ապացույցները:
«Մենք երբեք չենք մոռանա ռեժիմի զոհերին: Միացյալ Նահանգները կշարունակեն օգնել մեղավորներին պատասխանատվության ենթարկել», - ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի գործերով ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել էր, որ Իրանի ժողովրդի և կառավարության դեմ ճնշումը կշարունակվի նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք: