կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 12:53
Աշխարհ

Գերմանիայում բացատրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի չկամությունը

Գերմանիայում բացատրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի չկամությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ այս որոշումը կվնասի երկրի տնտեսությանը. գրում է գերմանական Bild հրատարակությունը։

Գերմանիայում կարծում են, որ Թուրքիայի տնտեսությունը կործանման եզրին է, իսկ թուրքական արժույթը երկար ժամանակ է, ինչ անկում է ապրում։ Այդ իսկ պատճառով, ըստ գերմանական խմբագրության, Էրդողանը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը, որը հրաժարվել է Մոսկվայի դեմ նման միջոցներից և պահպանել առևտրային հարաբերությունները։

Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Թուրքիայի տնտեսությունը կախված է Ռուսաստանից, մասնավորապես, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդի ոլորտում։ Թուրքերը բնական գազի մոտ 40%-ը և սպառող նավթի մեկ քառորդը ներկրում են Ռուսաստանից։ Բացի այդ, Ռուսաստանը Թուրքիայի համար ցորենի հիմնական մատակարարն է՝ 2021 թվականին հացահատիկի ներմուծման 70%-ը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ երկիրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պլաններ չունի։ Նա նաեւ ընդգծել է, որ Անկարան չի ցանկանում միանալ հակամարտող կողմերից որեւէ մեկին։