|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցները կներառեն սահմանափակումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան պարտքի հետ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ գործակալության՝ սահմանափակումները կարող են հայտարարվել հինգշաբթի:
The New York Times թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր կստորագրի, համաձայն որի՝ ռուսական պարտքային արժեթղթերով ամերիկյան բանկերի աշխատանքի սահմանափակումները կընդլայնվեն: Մասնավորապես՝ արգելք կդրվի ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից պարտքերի արժեթղթերի գնման վրա ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունից և նրա սուվերեն հիմնադրամից: Պարբերականի համաձայն՝ սահմանափակող միջոցները կարող են ուժի մեջ մտնել հունիսի 14-ից: