|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Եվրախորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոսը սատարել է Եվրամիության կողմից պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ. հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը:
Մինչև 2019 թվականը նա նախագահում էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և մարդու իրավունքների հանձնաժողովը:
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նա ողջունել է Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Քեթի Փիրիի կոչը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռեպրեսիվ իշխանությունների դեմ:
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Ֆուադ Գահրամանլիի դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի տեղեկություններից», - ասել է նա՝ նշելով, որ ուշադիր հետևում է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին:
«Տեղի է ունեցել համակարգված ահաբեկում, ձերբակալություններ և ճնշում ընդդիմության վրա», - նշել է Սանթոսը:
«Այս պատժամիջոցները ուղղված չեն ընդհանուր առմամբ Ադրբեջանի դեմ, այլ այն ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, ովքեր դաժանորեն ճնշում են քաղաքական ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը», - եզրափակել է նա: