|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ծիսական և տոնական միջոցառումների կապակցությամբ, աշխատանքի տեսչությունը ներքին գործերի նախարարության հետ միասին իրականացնելու է էլ ավելի ակտիվ մոնիտորինգ և տուգանային պատժամիջոցները խստացվելու են,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեն. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նրա խոսքով, սահմանափակումները կլինեն նույնը, սակայն կխստացվի արձագանքը:
«Սահմանափակումները նախկինի պես նույնն են: Արգելվում է հավաքել 200 մարդուց ավել: Այն, ինչ մենք մինչ այժմ անում էինք, ծանուցումներ ստանում և արձագանքում դրանց, ինչպես զգուշացնելով, այնպես էլ տուգանքներով: Ծիսական և տոնական միջոցառումների կապակցությամբ, աշխատանքի տեսչությունը ներքին գործերի նախարարության հետ միասին իրականացնելու է էլ ավելի ակտիվ մոնիտորինգ և տուգանային պատժամիջոցները խստացվելու են»,- ասել է նախարարը: