Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության' այսօր ընդունած որոշման համաձայն' այս տարվա մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերը փոխհատուցելու նպատակով արտգործնախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը 2014 պետբյուջեի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացվեց 5 միլիոն 935 հազար դրամ գումար:
Կառավարությունը սահմանեց նաեւ, որ որոշմամբ նախատեսված ծառայությունների գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով' առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Սա, ինչպես նշվում է փաստաթթղթի հիմնավորումներում, արվում է' հաշվի առնելով ժամանակի սղությունը:
Այս ծախսն անելով` կառավարությունը, ինչպես նշվում է փաստաթղթում, ակնկալում է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումները կխթանեն հասարակության շրջանում հայրենասիրության ոգու ձևավորմանը, ազգային արժեքների պահպանմանը:
Իսկ կցված հավելվածից տեղեկանում ենք, որ նշված ծախսերն անհրաժեշտ են 450 անձի ընդունելություն կազմակերպելու համար' յուրաքանչյուրի համար նախատեսված է ծախսել 12 հազար 500 դրամ, ընդհանուր' 5 միլիոն 625 հազար դրամ, 1 օրով 4 միավոր տրանսպորտ վարձակալելու համար' յուրաքանչյուրի համար վճարելով 50 հազարական դրամ, ընդհանուր' 200 հազար դրամ, 90 հազար դրամ արժողությամբ մեկ ծասկեպսակ եւ յուրաքանչյուրը 200 դրամ արժողությամբ 100 հատ ծաղիկ ձեռք բերելու համար: