Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի մայրաքաղաքի տոնական զարդարման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 20, իսկ տոնական միջոցառումների համար՝ 40 մլն դրամ. լրագրողներին հայտնեց Երևանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ նշելով, որ, նախորդ տարվա համեմատ, այդ թիվն էականորեն չի բարձրացել:
Դեկտեմբերի 17-ին` ժամը 19:00-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում կմիացնի գլխավոր տոնածառի լույսերը և կտրվի ամանորյա միջոցառումների մեկնարկը: Բաղդասարյանի խոսքով՝ այս տարի 300-ից ավելի ծառ կլուսավորվի, անգամ` լուսային ձևավորում կստանա ներքաղաքային տրանսպորտը:
Ի դեպ, այս տարի յուրահատուկ ձևավորում կունենա Հյուսիսային պողոտան, այնտեղ կտեղադրվեն նաև «Ամանորյա տոնավաճառի» հատուկ տնակներ, որտեղից քաղաքացիները կարող են ամանորյա գնումներ կատարել:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ սկզբունքներով են ընտրվել այն խանութները, որոնք այդ կրպակներում պետք է ներկայացնեն իրենց ապրանքները, վարչության պետը պատասխանեց. «Մասնավոր ընկերությունն է պատրաստել այդ տնակները և դրանք վարձակալությամբ հանձնել այն խանութներին և կազմակերպություններին, որոնք բավարարել են ներկայացված պահանջները: Կազմակերպություններին ներկայացվել է այն ապրանքների ցանկը, որոնք թույլատրվում է վաճառել»:
Նշենք, որ ապրանքների վաճառքը պետք է կատարվի գեղեցիկ` ամանորյա ձևով: