կարևոր
2734 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 18:47
Տարածաշրջան

Կվերակառուցվի աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի ծիսական հանդիսությունների տունը

Կվերակառուցվի աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի ծիսական հանդիսությունների տունը

Այս տարի կվերակառուցվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի ծիսական հանդիսությունների տունը, որը ԽՍՀՄ տարիներին օգտագործվել է որպես մշակույթի տուն: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը:

Երկար տարիներ է Կարծախի ծիսական տունը գտնվում է անմխիթար վիճակում։ Կարծախում տեղյակ են, որ վերակառուցելու են շենքը, սակայն մանրամասներին չեն տիրապետում։

«Շենքը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին,  ներկայումս օգտագործում ենք որպես գյուղի ծիսական տուն։ Շատ վատ վիճակում է գտնվում,  վերանորոգման կարիք կա։ Հույս ունենք, որ շինարարությունը նորմալ կանեն և ժամանակից շուտ չփչանա վերանորոգումը»,-  ասաց Կարծախ գյուղի բնակիչներից մեկը, ով խուսափեց նշել իր անուն ազգանունը:

IMG_2417

Կարծախ գյուղի մասնագետ Գաբրիել Կարապետյանը Jnews-ի հետ զրուցում ասաց հետևյալը․

«Տանիքն ամփողջությամբ կփոխարինվի նորով։ Շենքն արտաքինից ամբողջությամբ կնորոգվի, իսկ ներսից՝ մասնակի»:

IMG_2409

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, Կարծախ գյուղի ծիսական տան վերակառուցման էլեկտրոնային մրցույթն այսօր կհայտարարվի։ Տվյալ աշխատանքների իրականացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետը 486 82 լարի է հատկացրել։

IMG_2407

«Մրցույթը այսօրվա մեջ պետք է հայտարարենք։ Ամբողջությամբ փոխելու ենք տանիքը, ինչպես նաև դրսի պատերի ամրացման աշխատանքներ ենք իրականացնելու, բետոնապատելու ենք շուրջբոլորը։ Իսկ ներսից շենքի այն հատվածը, որն այսօր գյուղացիները օգտագործում են հոգեհացի արարողությունների համար, չի վերանորոգվի, դա կթողնենք, հետագայում կանենք», – ասաց Արա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Կարծախ գյուղի ծիսական տան գումարը հաստատվել է մարտի վերջ՝ Սակրեբուլոյի նիստին։

Աղբյուրը՝ jnews.ge